Բաքվում ցուցարարները ձվեր եւ բանջարեղեն են նետել Ֆրանսիայի դեսպանատան վրա17 հոկտեմբերի 2006 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության (ՂԱԿ) մի խումբ ակտիվիստներ եւ ղարաբաղյան պատերազմի վետերաններ չարտոնված պիկետ են կազմակերպել Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ: Ակցիայի ընթացքում ցուցարարները ձվեր, լոլիկներ եւ սմբուկներ են նետել Ֆրանսիայի դեսպանատան վրա: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցույցի մասնակիցները դեսպանատան ներկայացուցչին են հանձնել պիկետի բանաձեւը: ՂԱԿ-ի հաղորդմամբ, ոստիկանությունը ձերբակալել է 18 ցուցարարների: Բանաձեւում պահանջվում է անհապաղ չեղյալ հայտարարել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որը քրեական պատիժ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման համար, դադարեցնել Ֆրանսիայի դեսպանատան գործունեությունը Բաքվում, հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թվից, դադարեցնել ֆրանսիական ընկերությունների գործունեությունն Ադրբեջանում, Ֆրանսիան հայտարարել Ադրբեջանին ոչ բարեկամական երկիր, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |