Ժակ Շիրակը չի խոստացել Էրդողանին միջամտել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ընդդիամդիր Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները քննադատությամբ են հանդես եկել երկրի նախագահ Ժակ Շիրակի հասցեին, որը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել այն բանի համար, որ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը: «Մենք հիասթափված ենք, որ Ժակ Շիրակը ներողություն է խնդրել խորհրդարանի աշխատանքի համար: Այս դեպքում ստացվում է, որ պետական գործիչները մարդու իրավունքների դեմ են հանդես գալիս»,-հայտարարել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկը` Դիդյե Միգոն: Հիշեցնենք, որ ըստ Էրդողանի, հեռախոսազրույցի ժամանակ Ժակ Շիրակը խոստացել է անել հնարավորը, որ Հայոց ցեղասպանության քրեականացման մասին օրինագիծը չընդունվի: Մինչդեռ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հաղորդել է, որ այդ զրույցի ընթացքում Ժակ Շիրակը չի խոստացել միջամտել օրենքի ընդունման գործընթացին եւ չի երաշխավորել, թե փաստաթուղթը չեղյալ կհայտարարվի, հաղորդում է «Turkish Daily News»-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---