ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից Եվրոպա երկաթուղի կառուցել Հայաստանի տարածքով

PanARMENIAN.Net - «TRACECA անդամներ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան պաշտպանում են Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, սակայն Եվրամիությունը դրական դիրքորոշում չի գրավում այդ հարցում», հայտարարել է TRACECA միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը: Նրա խոսքերով, ԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Հայաստանը տարածաշրջանայաին նախագծերից դուրս մնա: Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու փոխարեն ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից Եվրոպա երկաթուղի կառուցել Հայաստանի տարածքով: «Սակայն դա հնարավոր չէ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Առանձին պետությունների ցանկության բացակայությունը Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագծի ֆինանսավորման հարցում ոչ մի կերպ չի ազդի դրա իրականացման վրա: Նախագծի մասնակից երկրներն արդեն հայտնել են աշխատանքների անցկացման համար միջոցներ տրամադրելու պատրաստակամությունը»,- պնդում է Մուստաֆաեւը, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---