Բաքվում Ֆրանսիայի դեսպանը պատճառներ չի տեսնում է ԵԱՀԿ ՄԽ կազմից Փարիզի դուրս բերման համար

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի վերաբերյալ առաջարկի ընդունումն ընդհանրապես չի նշանակում, որ տվյալ օրինագիծը հենց այսօր կմտնի ուժի մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Բերնար դյու Շաֆոն: Նրա խոսքերով, դրա համար օրենքը պետք է երկար եւ բազմաստիճան օրենսդրական գործընթաց անցնի. սկզբում Սենատը պետք է այն օրակարգում ընդգրկի, հետո Սենատը պետք է հաստատի օրենքը նույն տեքստով (բովանդակությամբ), որ ներկայացրել է ժողովը: «Հաշվի առնելով Սենատի նախագահ Կրիստիան Պոնսլեի բարեկամական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ` ես դա մեծ կասկածի տակ եմ դնում: Նաեւ Ազգային ժողովի եւ Սենատի քվերակած օրենքների բովանդակության տարբերության դեպքում, լսումներ են անցկացվելու ընդհանուր տեքստ ընդունելու համար, եւ, վերջապես, օրենքը պետք է հաստատի հանրապետության նախագահը, ով, իր հերթին, կարող է փաստաթուղը ուղարկել խորհրդարան վերանայման համար: Եթե այս օրենքը այդ խոչընդոտները չհաղթահարի մինչեւ 2007 թվականի ապրիլ ամիսը, ապա առաջարկն իր ուժը կկորցնի: Բացի այդ, օրենը պետք է դիտարկի Սահամադրական խորհուրդը, որը կարող է փաստաթուղթը համարել Ֆրանսիայի Սահմանադրությամբ ընդունված խոսքի եւ մտքի ազատությանը հակասող»,- նշել է Բերնար դյու Շաֆոն:

Ամեն դեպքում, խոսքը գնում է ոչ թե կառավարության մասին, որը դեմ է այս օրենքին եւ գտնում է, որ այս փաստաթուղը անտեղի է եւ նշնակություն չունի: Խոսքը գնում է առաջարկի մասին խորհրդարանում: Ֆրանսիայի արտաքին քաղաքականությամբ զբաղվում են կառավարությունն ու նախագահը: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահությունը տարվում է ոչ թե խորհրդարանի, այլ կառավարության, մասնավորապես արտգործնախարարության կողմից: Այդպիսով, պատճառներ չկան ԵԱՀԿ ՄԽ կազմից Ֆրանսիայի դուրս բերման համար, որում նա երկար ժամանակ չեզոք եւ անաչառ դիրքորոշում է գրավում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Նաեւ պատճառներ չկան Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահության քննարկման համար»,- ընդգծել է ֆրանսիացի պատգամավորը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---