Որպես բողոքի նշան ընդդեմ Հռոմի Պապի այցի գնադկոծվել է Ստամբուլում Իտալիայի դեսպանատունը

PanARMENIAN.Net - Ստամբուլում Թուրքիայի մի քաղաքացի կրակոցներ է արձակել Իտալիայի դեսպանատան շրջակայքում: Այդ կերպ 26-ամյա Իբրահիմ Հակը, որին ոստիկանությունը ձերբակալել է, բողոքել է ընդդեմ Հռոմի Պապ Բենեդիկտ XVI այցի Թուրքիա: Կրակոցներից ոչ ոք չի տուժել: Հռոմի Պապը մտադիր է այցելել Թուրքիա նոյեմբերի 28-դեկտեմբերի 1-ին: Հիշեցնենք, որ հարաբերությունները Վատիկանի եւ մահմեդական աշխարհի միջեւ սրվեցին այն բանից հետո, երբ պոնտիֆիկը անզգույշ արտահայտություններ արեց Մոհամմեդ մարգարեի հասցեին, որի պատճառով աշխարհի շատ երկրներում բողոքի ցույցեր անցան, հաղորդում է GZT-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---