Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին «իր քաղաքացիներ» է համարում 3 նոյեմբերի 2006 - 17:01 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին իր քաղաքացիներ է համարում, եւ հանրապետության կառավարությունը շահագրգռված է այդ տարածաշրջանի ապագա զարգացման մեջ, որը հանդիսանում է երկրի անբաժան մասը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ-ում Իտալիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանչեսկո Բասկոնեի հետ հանդիպման ժամանակ Բաքվում: Ադրբեջանցի նախարարը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր է «միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` տարածաշրջանի հայկական բնակչությանն ինքնիշխանության բարձրագույն կարգավիճակ տրամադրելով»: Է. Մամեդյարովը նշել է «Լեռնային Ղարաբաղում հայ եւ ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության ապահովման կարեւորությունը»: Իր հերթին, Ֆ. Բասկոնեն, նշելով Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ համաձայնության հասնելու անհրաժեշտությունը` կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, ընդգծեց հետհակամարտական ժամանակաշրջանում միջոցների կիրառման կարեւորությունը` կողմերի միջեւ փոխադարձ վստահություն ստեղծելու համար, հայտնում է Day.az-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |