Սերբիայի ԱԳՆ. Կոսովոյի անկախությունը կարող է օրինակ ծառայել Ղարաբաղի համար 3 նոյեմբերի 2006 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի արտգործնախարար Վուկ Դրաշկովիչը հայտարարել է այն մասին, որ Կոսովոյի անկախությունը կարող է օրինակ ծառայել Լեռնային Ղարաբաղի համար: Նա նշել է, որ Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում, դա կարող է նախադեպի դեր կատարել Լեռնային Ղարաբաղի եւ հետխորհրդային տարածքի այլ չճանաչված միավորումների համար: Նրա խոսքերով, Մոլդովայի ինքնավարության եւ տարածքային ամբողջականության վերաբերյալ վերջերս կայացած քննարկումների ժամանակ Սերբիան երկու ձեռքով կողմ քվեարկեց այդ բանաձեւի ընդունման համար: Նախարարն ընդգծեց, որ «պետք չէ նույնիսկ մտածել Կոսովոյի անկախության ճանաչման հնարավորության մասին»: «Մենք կպաշտպանենք այդ սկզբունքը, որը մեզ համար շատ կարեւոր է, նույնիսկ ամենասուր դիվանագիտական պայքարում»: Ինչպես նշել է Վ. Դրաշկովիչը, եթե ՄԱԿ-ը, հիմնվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, ճանաչի Կոսովոյի անկախությունը, դա կարող է օրինակ ծառայել Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Հյուսիսային Կիպրոսի, Իսպանիայում Բասկերի երկրի, նույնիսկ Շոթլանդիայի համար: «Ես հաշվել եմ, որ անկախության կարող են հասնել աշխարհի մոտ 40 շրջան», հայտնում է ԱՊԱ-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |