Մերձդնեստրը դեմ է ռուս խաղաղապահներին ՎՈՒԱՄ կոնտինգենտով փոխարինելուն

PanARMENIAN.Net - Մերձդնեստրը դեմ է հանդես գալիս ռուս խաղաղապահներին ՎՈՒԱՄ երկրների ռազմական կոնտինգենտով փոխարինելուն: Այդպիսի հայտարարությամբ երեկ Մոսկվայում հանդես է եկել ՄՄՀ Գերագույն խորհրդի նախագահ Եվգենի Շեւչուկը: «Հակամարտության ավարտին հաջորդած վերջին 14 տարիների ընթացքում Ռուսաստանի, Մոլդավիայի եւ Մերձդնեստրի համատեղ խաղաղապահ ուժերը հուսալիորեն պահպանում են խաղաղությունը տարածաշրջանում: Անվտանգության գոտում գործում են նաեւ ուկրաինական ռազմական դիտորդները: Այս ընթացքում այդեղ բռնության որեւէ բռնկում չի եղել, չի զոհվել ոչ մի մարդ: Մենք գտնում ենք, որ ձեւաչափի փոփոխումը կարող է ապակայունացնել իրավիճակը»,- նշել է խոսնակը: «ՎՈՒԱՄ խաղաղապահների ներգրավումը` Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդեստրի վրա ուժային ճնշում գործադրելու նպատակով, տեղի չի ունենա»,- վստահ է Շեվչուկը:



Սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում` ՎՈՒԱՄ անդամ-երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդավիա) ԱԳՆ ղեկավարների խորհդրի նիստի ժամանակ, քննարկվել է ՎՈՒԱՄ քաղաքացիական եւ ոստիկանական ուժերի տեղակայման հնարավորությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուս խաղապահների փոխարեն, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ:



Նշենք, որ ՎՈՒԱՄ խաղաղապահների դեմ հանդես է գալիս նաեւ Աբխազիան: Ինչպես հայտնել է Աբխազիայի խորհրդարանի պաշտպանության եւ ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Գարրի Սամանբան, Աբխազիան երբեք չի համաձայնվի հանրապետության տարածքից խաղաղության պահպանման ԱՊՀ ուժերի դուրս բերման հետ: Այն դեպքում, եթե ԱՊՀ ուժերը այնուամենայնիվ դուրս բերվեն հանրապետության տարածքից, նա պատրաստ է իր տարածքում տեղակայել Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսիայի համատեղ խաղաղապահ ուժերը, ավելացրել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---