Freedom House-ը կոչ է անում «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային օգնություն չտրամադրել Հայաստանին

PanARMENIAN.Net - Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր կոչ է արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային դադարեցնել օգնության տրամադրումը մի շարք երկրների, այդ թվում նաեւ Հայաստանին` քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը չապահովելու պատճառով: «Նոյեմբերի 8-֊ին «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը պետք է ընտրի այն կառավարությունները, որոնք կարող են դիմել 2007 թվականին օգնություն ստանալու համար: Freedom House-֊ը հորդորում է կորպորացիային շրջանցել այն երկրները, որոնք ցածր գնահատականներ ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների բնագավառում, թեեւ այլ ցուցանիշներով դրանք բավարարում են այս տարվա ընտրության գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չափանիշներին: Այդ երկրներն են` Հայաստանը, Բութանը, Եգիպտոսը, Հորդանանը, Մալդիվյան կղզիները, Թունիսը եւ Վիետնամը», -֊ ասված է Freedom House-֊ի` այսօր տարածած հաղորդագրության մեջ:



Այս տարվա սեպտեմբերին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որով ԱՄՆ-֊ը առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանին հատկացնելու է 235 միլիոն դոլար` հիմնականում գյուղական վայրերի զարգացման համար: «Freedom House-֊ը հորդորում է կորպորացիային ուշադրությամբ հետեւել Հայաստանի նման երկրներին, որոնց հետ համաձայնագրեր են կնքվել, բայց որոնք չեն ապահովում հանձնառած չափանիշները ժողովրդավարական կառավարման բնագավառում: Հայաստանը կորպորացիայի քաղաքականության կարեւոր փորձաքարն է, քանզի այս տարի ավելի վաղ ստորագրել է համաձայնագիրը, սակայն դրանից հետո հետընթաց է գրանցում խոստացած բարեփոխումների իրագործման ոլորտում», -֊ փաստել է իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---