Բաքու. Ռուսաստանն սկսել է կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բավարարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի դերակատարմամբ: «Ռուսաստանն սկսել է կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ: Ընդհանուր առմամբ, եւ համանախագհի մակարդակով (ԵԱՀԿ Մինսկի խումբ) վերջին երկու տարիների ընթացքում, ինչ ես մասնակցում եմ բանակցություններին, ռուս դիվանագետները իրոք մեծ գործնեություն են իրականացնում, եւ աջակցում են գործընթացին»,- ասել է Է. Մամեդյարովը: Նա նշել է Ռուսաստանի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանաի միջեւ բանակցությունների` այսպես կոչված Պրահայի գործընթացի սկզբում, որի ժամանակ որոշվել են հակամարտության կարգավորման 8-9 հիմնական սկզբունքները: «Դրանցից շատերը մենք արդեն համաձայնեցրել ենք ընհանուր առմամբ: Իհարկե, համընհանուր համաձայնագրի քննարկումից հետո նորից ինչ-որ նոր հարցեր կհայտնվեն: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք համաձայնեցրել ենք սկզբունքները, որոնց հիման վրա եւ կարգավորվելու է հակամարտությունը: Չհամաձայնեցված են մնում միայն 1-2 հարց, որոնք իրենցից նոր գաղափարներ են ներկայացնում, որ նորից հայտնվել են Մոսկվայում»,- ասել է ադրբեջանական ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---