Ռուսաստանի Դաշնության Խորհրդում անցնում են Հայաստանի խորհրդարանի օրերը24 նոյեմբերի 2006 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության Խորհրդում անցնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օրերը: Ինչպես հաղորդում է Դաշնության խորհրդի մամլո ծառայությունը, Հայաստանի ԱԺ օրերի շրջանակներում ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի գերեզմանին: Պատվիրակության անդամները կայցելեն «Մոսկովյան Կրեմլ» պետական պատմամշակութային թանգարան-արգելոց: Այսօր Դաշնության խորհրդում տեղի կունենա Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հանդիպումը Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ: Բացի այդ, հայկական պատվիրակության անդամները կմասնակցեն Դաշնության խորհրդի 188-րդ նիստին, որին ելույթ կունենա Տ.Թորոսյանը: Այսօր տեղի կունենա նաեւ լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, նվիրված Հայաստանի Ազգային ժողովի օրերին: Օրվա երկրորդ կեսին տեղի կունենան հանդիպումներ Դաշնության խորհրդի կոմիտեներում, որտեղ կքննարկվեն առեւտրա-տնտեսական եւ ֆինանսա-վարկային կապերի զարգացման հարցերը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, հումանիտար եւ սոցիալական ոլորտներում համագործակցության զարգացման, ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերը, որպես Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործոն: ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցի շրջնակներում նախատեսվում են հանդիպումներ Պետդումայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության, ՌԴ Արտգործնախարարության ղեկավարության հետ:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |