Տարբեր գնահատականներով, Ռուսաստանում աշխատում են 10-15 մլն միգրանտներ

PanARMENIAN.Net - Տարբեր գնահատականներով, Ռուսաստանում աշխատում են 10-15 մլն միգրանտներ, որոնցից միայն 500 հազարն են օրինական հիմքերով: Այստեղ է այնպիսի խնդիրների արմատը, ինչպիսիք են ապօրինի բանվորների խտրականությունը աշխատանքի պայմաններով եւ վարձատրությամբ, նրանց իրավունքների խախտումը, ապօրինի զբաղվածության քրեականացումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսկայա միսլ» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով, արդեն ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք մի կողմից պարզեցնում են եկվորների գրանցման կարգը, իսկ մյուս կողմից խիստ պատժամիջոցներ են սահմանում միգրացիոն օրենսդրության խախտման, օտարերկրյա բանվորների աշխատանքի ապօրինի կիրառման համար: «Մենք նաեւ կհորդորենք միգրացիան դեպի այն շրջանները եւ տնտեսության այն ոլորտներում, որոնք կարեւոր են երկրի զարգացման համար, սակայն աշխատանքային ռեսուրսների կարիք են զգում»,-նշել է Վլադիմիր Պուտինը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---