Մոսկվայի դատախազությունը միավորել է Չերքիզովի շուկայում պայթյունի եւ Վ. Աբրահամյանցի սպանության գործերը

PanARMENIAN.Net - «Դատախազությունը միավորել է Մոսկվայի Չերքիզովի շուկայում պայթյունի եւ մետրոյում հայաստանցի ուսանողի սպանության գործերը, հայտարարել է փաստաբան Սիմոն Ծատուրյանը: Նրա խոսքերով, «գործերը միացվել են, քանի որ երկու գործով էլ անցնում են նույն կասկածյալները»: Հիշեցնենք, որ 2006 թվականի օգոստոսի 21-ին մեկ կիլոգրամ տրոտիլին համազոր պայթյունի արդյունքում զոհվել էր 13 մարդ, եւս 55-ը վիրավորվել էր: Ավելի ուշ ձերբակալվեցին այդ ահաբեկչության կատարման համար չորս կասկածյալներ` մոսկովյան բուհերից մեկի ուսանողներ Վալերի Ժուկովը, Օլեգ Կոստիրեվը եւ Իլյա Տիխոմիրովը, ինչպես նաեւ 25-ամյա մոսկվաբնակ Նիկոլայ Կորոլյովը: Բոլորին մեղադրանք էր ներկայացվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով («ազգային թշնամանքի հողի վրա երկու եւ ավելի անձնաց սպանություն հանրության համար վտանգավոր միջոցով):



2006 թվականի ապրիլի 22-ին Մոսկվայի մետրոյում սպանվել էր Մոսկվայի կառավարման պետական համալսարանի 17-ամյա ուսանող Վիգեն Աբրահամյանցը: Երիտասարդը մահացու վերքեր էր ստացել մետրոյի «Պուշկինսկայա» կայարանում: Օգոստոսի կեսերին Աբրահամյանցի գործով քննությունը դադարեցվել էր հանցագործությունը կատարած անձանց չհայտնաբերելու պատճառով: Սակայն, ավելի ուշ հետաքննությունը վերսկսվեց եւ 2006 թվականի սեպտեմբերի 13-ին այդ սպանության կատարման կասկածանքով ձերբակալվեց Մոսկվայի միլիցիայի քոլեջի սան Նիկիտա Սինկովը, հաղորդում է Լենտա.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---