Հայկական ավիաընկերությունները եւ օդանավերը չեն հայտնվել ICAO եւ ԵՄ «սեւ ցուցակում»

PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցված ավիաընկերությունները եւ օդանավերը չեն հայտնվել Քաղաքացիական ավիացաիայի միձազգային կազմակերպության (ICAO) եւ Եվրամիության «սեւ ցուցակում», հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Օրերս հրապարակված ICAO ամենամյա ցուցակի համաձայն, հայկական օդանավերը գտնվում են բավարար վիճակում: Եվրամիությունն ամեն տարի հրապարակում է ավիաընկերությունների «սեւ ցուցակը»: Հայաստանի ՔԱԳՎ տվյալների համաձայն, ներկա դրությամբ Հայաստանում գործում է 18 ավիափոխադրող, որոնք ունեն գրանցված շահագործման սերտիֆիկատ, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---