Լիովին անտեսել Ղարաբաղի հանրաքվեն չի հաջողվի, հայտարարել է Վ.Կազիմիրովը 6 դեկտեմբերի 2006 - 16:03 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում ընտրությունների կամ հանրաքվեների անցկացումն ավանդաբար խոստումներ է առաջ բերում դրանք չճանաչելու վերաբերյալ: PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ համանախագահը Ռուսաստանից 1992-1996 թթ. դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, «դրանով են զբաղվում գրեթե բոլորը, նույնիսկ ուլտրաժողովրդավարական եվրակառույցները»: Ռուս դիվանագետը նշել է, որ ճանաչումը զուտ քաղաքական ակտ է, ոչ թե իրավական: «Կարելի է, իհարկե, չճանաչել, սակայն լիովին անտեսել չի հաջողվի: Հարկավոր են հանգիստ եւ սթափ գնահատականներ: Միթե՞ ավելի լավ կլիներ հակամարտության կողմերից մեկին այսքան ժամանակ պահել ռազմական դիկտատուրայի տակ կամ որեւէ իրավական դաշտից դուրս: Իհարկե, ժողովրդավարական գործընթացները Լեռնային Ղարաբաղում անթերի չեն` չեն կարող մասնակցել ԼՂՀ ադրբեջանցի բնակիչները: Դրանում մեղավոր են բոլորը, ով գործը հասցրեց նման կատաղի եւ երկարատեւ ռազմական հակամարտության: Ոչ ոքի մտքով չի անցնի չճանաչել ընտրությունները Բաքվում կամ Գյանջայում այն պատճառով, որ դրանց չեն մասնակցել այնտեղ ժամանակին բնակվող հայերը: Որպես ժամանակավոր միջոց ուշադրության է արժանի «դիստանցիոն» քվեարկությունը Ադրբեջանի միլի մեջլիսի ընտրություններում: Սակայն ճշմարիտ հոգատարությունն ադրբեջանցիների եւ հայերի հանդեպ պահանջում է այլ բան` քայլ առ քայլ հակամարտության կողմերին առաջնորդել դեպի այն հասկացությունը, որ խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Այդ ուղղությամբ էլ պետք է օգտագործել 2007 եւ 2008 թվականները, որոնք դժվարին են փոխադարձ զիջումների անցնելու համար»,-ընդգծել է Կազիմիրովը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |