«ԱրմենՏել» ընկերության ապրանքանիշի փոփոխման հարցը քննարկման փուլում է 6 դեկտեմբերի 2006 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Այս պահի դրությամբ քննարկվում է «ԱրմենՏել» ընկերության ապրանքանիշի փոփոխման հարցը: Այդ մասին այսօր հայտարարել է «ԱրմենՏելի» նորանշանակ գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը: Նրա խոսքերով, ներկայումս փորձագիտական հանձնաժողովն ուսումնասիրում է տարբեր տարրերի համագործակցությունը շուկայում, սակայն վերջնական որոշում այդ կոնկրետ հարցի շուրջ դեռեւս չի կայացվել: «Այնուամենայնիվ ես հուսով եմ, որ կհաղթի բանականությունը»,-ամփոփել է նա: Օլեգ Բլիզնյուկը նշել է նաեւ, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունը չի վախենում մրցակցությունից: «Եղել են դեպքեր, երբ ընկերությունը վերջինն է մուտք գործել արդեն ձեւավորված շուկաներ, որտեղ աշխատել են 5-6 օպերատորներ, սակայն դա չի խանգարել մեզ հասնել հաջողության»,-նկատել է նա: Անդրադառնալով Հայաստանում կապի մենաշնորհի վերացմանը` նա նշել է, որ դա բավականին բարդ գործընթաց է, այդ թվում տեխնիկական տեսակետից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |