Սահմանադրական հանրաքվե. Ղարաբաղը հաստատել է իր անկախության իրավունքը11 դեկտեմբերի 2006 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության նախագծի համաժողովրդական քվեարկությունն անցել է աննախադեպ ոգեւորվածությամբ: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին հայտարարել էՀայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնախմբի նախագահ Արմեն Ռուստամյանը, ով հանրաքվեին մասնակցում էր` որպես դիտորդ: Նրա խոսքերով, Ղարաբաղի ժողովուրդը այդպիսով հաստատել է իր անկախությունն ու անկախության իրավունքը: «Կարծում եմ դա կդառնա Արցախի ժողովրդի, այս անգամ արդեն ներկա սերնդի, հերթական վստահ հայտարարությունը այն մասին, որ տվյալ տարածքում ժողովուրդը պետք է անկախ ապրի եւ ծաղկի»,- ասել է հայ պատգամավորը:«Ադրբեջանը պետք է հաշվի առնի ստեղծված իրականությունը: Պետք չէ անընդհատ «ջայլամի քաղաքականություն» վարել, չտեսնել այն, որ արդեն այսքան տարիների ընթացքում կատարվում է մեր աչքերի առջեւ: Անտեսելով իրականությունը, խեղաթյուրելով պատմությունը ոչ մի լավ բանի Ադրբեջանում չեն գա»,- նշել է հայ խորհրդարանականը: Ինչպես նշում է խորհրդարանականը, Լեռնային Ղարաբաղի Սահմանդրության ընդունումը որոշիչ նշանակություն կունենա. ԼՂՀ-ն իրոք կայացած պետություն է` բոլոր անհրաժեշտ տարրերով: Ա. Ռուստամյանը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կողմից ընդունվող Սահմանադրությունը ավելի առաջադիմական է, քան Ադրբեջանի Սահմանադրությունը: 15 տարիների ընթացքում կառուցելով անկախություն ու պետականություն` Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը եկավ այն բանի գիտակցմանը, որ արդեն անհրաժեշտ է դա կատարել է Հիմնական օրենքի միջոցով: Դա ամբողջությամբ համահունչ է բոլոր միջազգային նորմերին եւ չափանիշներին»,- ամփոփել է պատգամավորը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |