Եվրամիությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեի արդյունքները13 դեկտեմբերի 2006 - 15:39 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիությունը տեղեկացված է 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում կայացած «սահմանադրական հանրաքվեի» մասին: ԵՄ-ն հայտարարել է, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ «հանրաքվեի» արդյունքները»,-ասվում է Եվրամիության հայտարարության մեջ: «Եվրամիությունը կրկնում է, որ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: ԵՄ-ն գտնում է, որ հանրաքվեն, որն անց է կացվել մինչ բանակցությունների ավարտը, կառուցողական նպաստ չի բերի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին»: ԵՄ-ն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին առավել ինտենսիվ դարձնել հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»,-նշվում է փաստաթղթում:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |