Իրան-Հայաստան գազամուղը կգործարկվի 2007 թվականի մարտին19 դեկտեմբերի 2006 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազամուղի գործարկման ժամկետը հետաձգվել է տեխնիկական պատճառներով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Իրան-Հայաստան գազամուղի գործարկումը նախատեսվում էր դեկտեմբերի 26-ին: «Փաստորեն գազամուղը պատրաստ է, սակայն փորձարկման աշխատանքներ դեռ չեն կատարվել: Իրանական կողմը մտադիր է դա անել ամենասեղմ ժամկետներում, եւ արդեն մինչեւ իրանական ամանորյա տոները` 2007 թվականի մարտին գազատարը շահագործման կհանձնվի»,-ասել է Օսկանյանը: Նա նշել է նաեւ, որ գազամուղի հայկական հատվածի շահագործման հարցը քննարկման փուլում է: Նրա խոսքերով, ամենատրամաբանականը կլիներ գազամուղի հայկական հատվածի շահագործումը հանձնել «ՀայՌուսԳազարդին»: «Իրանը շահագրգռված է մասնակցել բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են գազաֆիկացման ոլորտին, եւ բանակցությունների միջոցով կգտնվի այս հարցի ընդունելի լուծումը»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |