Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից19 դեկտեմբերի 2006 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Oրերս Իրան այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է իր իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթթաքիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի սույն տարվա հուլիսին Իրան կատարած այցից հետո հետեւողականորեն կյանքի են կոչվում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես, Իրան-Հայաստան գազատարի, բարձր լարման էլեկտրահաղորդման երրորդ գծի, ինչպես նաեւ այլընտրանքային ճանապարհի շինարարության ծրագրերը: Շոշափվեցին նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Բացի այդ, զրուցակիցները քննարկեցին երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Գոհունակություն հայտնվեց հարաբերությունների ակտիվ զարգացման, տարբեր մակարդակներով երկկողմ շփումների առնչությամբ: Կարեւորելով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, Վարդան Օսկանյանն ու Մնուչեհր Մոթթաքին անդրադարձան գոյություն ունեցող առեւտրատնտեսական կապերին: Նշվեց, որ Հայաստանի եւ Իրանի բազմաբնույթ համագործակցությունը բխում է ոչ միայն երկու երկրների շահերից, այլեւ նպաստավոր է ամբողջ տարածաշրջանի համար: Այս առումով կողմերը առանձնացրեցին Հյուսիս-Հարավ առանցքի լիարժեք գործարկումը: Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման հնարավորությունները: Նախարար Օսկանյանը ներկայացրեց վերջին զարգացումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |