Վրացի մասնագետները խոստանում են վերացնել գազամուղի վթարը մինչեւ դեկտեմբերի 20-ի երեկոն

PanARMENIAN.Net - Վրացի մասնագետները խոստանում են վերացնել Ռուսաստանից Հայաստան գազ տեղափոխող մայրուղային գազամուղի վթարը մինչեւ դեկտեմբերի 20-ի երեկոն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել «ՀայՌուսգազարդի» մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքերով, եթե վթարի հետեւանքները վերացվեն խոստացված ժամկետներում, ապա Հայաստանը արդեն մեկ օր անց գազ կստանա ամբողջ ծավալով: «Ներկայումս գազը Ռուսաստանից Հայաստան է առաքվում պահուստային գծով անհրաժեշտ քանակի 1/3 չափով»,-ասել է Շ.Սարդարյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---