Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության նախապատրաստումը կսկսվի 2007 թվականի մայիսին27 դեկտեմբերի 2006 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության մասին համաձայնագիրը կստորագրվի 2007 թվականի հունվարին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Նրա խոսքերով, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքները շարունակվում են: Իր հերթին երկաթուղու շինարարությանը մասնակցելու պատրաստակամություն է հայտնում նաեւ Թբիլիսին: Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի խոսքերով, Վրաստանը նույնպես պատրաստ է համաձայնագիր կնքել Թուրքիայի հետ գազի արտահանման վերաբերյալ: Արթուր Ռասիզադեն նշել է նաեւ, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ստեղծման նախագծումը եւ նախապատրաստումը կսկսվի 2007 թվականի մայիսին, գրում է The New Anatolian գործակալությունը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը օրինագիծ է ստորագրել, ըստ որի ԱՄՆ Արտահանման-Ներկրման բանկին արգելվում է ֆինանսավորել Հայաստանը տնտեսական եւ տարածաշրջանային տրանսպորտային միջանցքից մեկուսացնող երկաթուղու շինարարության նախագիծը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |