Սադդամ Հուսեինի մահապատիժը չի ազդի Հարավային Կովկասի իրավիճակի վրա 9 հունվարի 2007 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեինի մահապատիժը բացասական ազդեցություն չի ունենա Հայաստանի եւ ողջ Հարավային Կովկասի վրա: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Իրաքում այժմ շատ բարդ իրադրություն է: «Սակայն այն ոչ մի կերպ չի ազդի տարածաշրջանի վրա, առավել եւս բացասաբար»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |