2007 թվականի ամռանը ՄՃԽ-ն կհրապարակի հատուկ զեկույց ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ10 հունվարի 2007 - 18:10 AMT PanARMENIAN.Net - 2007 թվականի ամռանը Միջազգային ճգնաժամային խումբը հատուկ փաստաթուղթ կտարածի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Հարավային Կովկասի գծով ճգնաժամային խմբի ներկայացուցիչ Սաբինա Ֆրեյզերը: Նա հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն 2007 թվականին եւ փոփոխություններ կլինեն դեպի լավը, նշելով նաեւ, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների պատճառով այս տարին դժվար կլինի: Ս.Ֆրեյզերը հայտարարել է, որ իրավիճակը դեպի լավը փոխելու համար անհրաժեշտ է նախապատրաստել Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակությաններին, որպեսզի նրանք կարողանան ինչ-որ լրացուցիչ քայլ կատարել: Նա համոզված է, որ այդ քայլը շահավետ չի լինի միայն մեկ կողմի համար եւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է փոխզիջման գնան, թեեւ դա դժվար կլինի երկու կողմերի համար»,-հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |