Չնայած ԱՄՆ դիրքորոշմանը, Վրաստանը չի հրաժարվի Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման գաղափարից10 հունվարի 2007 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք երկաթուղին կկառուցվի, չնայած ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշմանը: Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Վրաստանի կառավարության նիստի ավարտին: «ԱՄՆ-ն ինքնիշխան իրավունք ունի նման որոշումներ կայացնել, սակայն նախագածի ֆինանսավորման հետ կապված, որից հրաժարվում է Վաշինգտոնը, խնդիրներ չեն լինի, միջոցներ կարելի է ստանալ այլ աղբյուրներից»,-հայտարարել է Գելա Բեժուաշվիլին: Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական ՄԵթյու Բրայզան հայտարարել է, որ «դեմ է նրան, որ ԱՄՆ-ն ընկալվի որպես Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման նախագծի ընդդիմադիր այն բանից հետո, երբ նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց նախագծի ֆինանսավորումն արգելող օրենքը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն միշտ հավանություն է տվել տրանսպորտային կապերն ամրապնդող նախագծերին: «Մենք ջանում ենք զարգացնել բոլոր նախագծերը, կրկնում եմ, բոլոր այն նախագծերը, որոնք միավորում են Արեւելք-Արեւմուտք միջանցքի շուրջ գտնվող բոլոր երկրներին: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ Թուրքիան եւ Վրաստանը միացնող երկաթուղին անցներ Հայաստանի տարածքով: Առաջինը, որովհետեւ դա արտացոլում է մեր քաղաքականությունը, իսկ երկրորդը` որովհետեւ տնտեսական տեսակետից եղած երկաթուղով առավել նպատակահարմար է Թուրքիայի եւ Վրաստանը միացումը Հայաստանի տարածքով»,-ասել է Բրայզան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |