ԱՄՆ-ն հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը տարածաշրջանում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնայնություններից է: Այդ մասին Երեւանում հայտարերլ է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Նրա խոսքերով, տնտեսական կապերը երկու երկրների միջեւ պետք է անպայման զարգանան: «Դա բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից եւ կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանը: Դա հարկավոր է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ Թուրքիային»,-նշել է Գոդֆրին: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է նաեւ, որ ԱՄՆ-ն հանդես է գալիս սահմանի բացմանն ուղղված բոլոր շահագրգռված կողմերի ջանքերի եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման օգտիին: «Ցանկացած երկիր չի կարող նորմալ զարգացնել տնտեսությունը հարեւանների հետ չունենալով տնտեսական կապեր»,-ասել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---