ANCA-ն ողջունում է Հայաստանում դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության արգելափակումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին գործերի հարցով հանձնաժողովի անդամ, սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից երկրորդ անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության արգելափակումը: Նյու Ջերսիի օրենսդիրը հաստատել է իր «վետոն», որը դրվել էր Հոգլանդի թեկնածության վրա ԱՄՆ Կոնգրեսի 109 նստաշրջանի ժամանակ` իր որոշումը հիմնավորել, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող դիվանագետը չի կարող լինել դեսպան Երեւանում: Այդ մասին հայտարարել է ANCA-ի ղեկավար Կեն Խաչիկյանը:



«Ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի աշխատակազմը ճիշտ կվարվի, եթե Կնոգրեսին այդ պաշտոնի համար նոր թեկնածուի ներկայացնի»,- ANCA-ն մեջբերում է սենատոր Մենենդեզի խոսքերը: Նա նաեւ դեմ է հանդես եկել ԱՄՆ քաղաքականությանը Թուրքիայի նկատմամբ, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: «Ես հավատում եմ, որ պետդեպարտամենտը եւ Ջորջ Բուշի աշխատակազմը իր քաղաքականությունը սխալ է համարում Հայոց ցեղասպանության հերքման հարցում: Ամերիկյան դիվանագիտությանը ժամանակն է հրաժարվել աշխարհում կատարվող սպանությունների հարցով էվֆեմիզմներ եւ անորոշ բացատրություններ օգտագործելուց»,- ընդգծել է Ռոբերտ Մենենդեզը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---