Տնտեսական ազատությունների համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը16 հունվարի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ազատությունների ավանդական վարկանիշում, որը մշակվել է Heritage Foundation մասնագետների կողմից, Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը 161 երկրների թվում: Համաշխարհային վարկանիշի առաջատարն է Հոնգկոնգը 89,3 միավորով: Երկրորդ տեղում Սինգապուրն է (85,7 միավոր), իսկ երրորդ` Ավստրալիան (82,7 միավոր): Ռուսաստանն այս վարկանիշում զբաղեցրել է 120-րդ տեղը: Հայաստանից բացի, Ռուսաստանից առաջ են անցել նաեւ հետխորհրդային այլ երկրներ: Մասնավորապես Էստոնիան զբաղեցրել է 12-րդ տեղը, Լիտվան` 22-ը: Վրաստանը 35-րդ տեղում է, Ղրղզստանը` 79-րդ, իսկ Մոլդովան` 81-րդ տեղում: Ուկրաինայում տնտեսական ազատությունների հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Ռուսաստանում` այն զբաղեցրել է 125-րդ տեղը: Վարկանիշում վերջին տեղն են զբաղեցնում Կուբան եւ Հյուսիսային Կորեան: Ավանդաբար Վարկանիշը կազմվում է տնտեսական, առեւտրային եւ ֆիսկալ ազատություններին վերաբերող 10 կատեգորիաների, ինչպես նաեւ տնտեսության մեջ պետության միջամտության աստիճանի հիման վրա, հաղորդում է Լենտա-ռու-ն:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |