Թուրքիան պատասխանատվություն է կրում Հրանտ Դինքի սպանության համար

PanARMENIAN.Net - Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) շոկի է մեջ է Թուրքիայում բնակվող հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են FAON-ի մամլո ծառայությունում: «Մեկ ամիս առաջ Դինքը եղել է Հոլանդիայում, որտեղ նրան հանձնվել է Oxfam pen Award մրցանակը: Նա խիզախ մարդ է եղել, ում ապագան փայլուն պետք է լիներ: Թուրքիան պատասխանատվություն է կրում լրագրողի մահվան համար: Երիտասարդ սերնդում դաստիարակելով թուրքերի առավելության զգացումը բոլոր մյուս ազգերի նկատմամբ եւ Հայոց ցեղասպանության մերժումը` այն հայերի նկատմամբ ատելություն է սերմանում»,- ասվում է FAON-ի մամլո ծառայության հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---