Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում արդեն երեք կասկածյալ է ձերբակալվել: Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը հայտնել է, որ հետաքննությունը անհերքելի հանցանշաններ ունի եւ հանցագործությունը շուտով կբացահայտվի: Ուբաթ օրը 53-ամյա լրագրողը սպանվել է իր «Ագոս» թերթի խմբագրության մոտ Ստամբուլում: Մի քանի ժամ անց հազարավոր մարդիկ են հավաքվել ցույցի` սպանության կապակցությամբ իրենց վրդովմունքը հայտնելու: Դինքի բարեկամներն ու գործընկերները գտնում են, որ հանցագործության դրդապատճառը քաղաքական է: Դինքը բազմաթիվ անգամներ դատի է կանչվել Օսմանյան Թուրքիայում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածների համար: Թուրք ազգայնամոլները հաճախ են նրան սպառնացել: Թուրքիայի հայերի հոգեւոր առաջնորդ Մեսրոբ պատրիարքը 15-օրյա սուգ է հայտարարել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---