ԵԽ-ն ուշադիր հետեւում է Ղարաբաղի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ երկխոսությանը

PanARMENIAN.Net - Չնայած, որ Եվրոպայի Խորհուրդը չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, նա ուշադիր հետեւում է երկխուսության ընթացքին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եւ նախագահների մակարդակով: Այդ մասին փետրվարի 2-ին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Ժան Լուի Լորանը, որն այցով գտնվում է Ադրբեջանում: Նա հույս է հայտնել, որ երկխոսությունը կավարտվի հակամարտության խաղաղ կարգավորմամբ: Լորանը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս պարտավորվել են խաղաղ ճանապարհով կարգավորել հակամարտությունը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---