Հակամարտությունների ճակատագիրը պետք է որոշեն բանակցությունները, սակայն եթե ոչ, ապա բնակչության կամքի արտահայտումը 2 փետրվարի 2007 - 18:45 AMT PanARMENIAN.Net - «Որտեղի՞ց է խորհրդային հանրապետությունների անձեռնմխելիության գաղափարը: Կոսովոն, Աբխազիան, ՀՕ-ն, Մերձդնեստրը, ԼՂ-ն օբյեկտիվ հանգամանքների թե գործոններ են եւ թե արդյունքներ. ժողովդրագրական եւ քաղաքական տեղաշարժեր, պետությունների փլուզում, պատերազմներ: Կարեւոր է պարզել տեղաշարժերի տրամաբանությունը: Ոչ թե նրա համար, որպեսզի ավելի մանրացնել, այլ միայն հաշվի առնել օբյեկտիվ իրականությունը: Կոսովոն կարող է դառնալ եւս մեկ փաստարկ այս կամ այն կողմի օգտին, սակայն միայն հավելյալ: Իսկ սկզբնական ուղերձը ժամանակաշրջանի եւ տարածաշրջանի, կոնկրետ հանգամանքների հենց այն բնաութագրությունն է»- գրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի 1994-96 թվականների ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը «Հակամարտությունների «քաղաքական ատլասն» ու երկու հելսինքյան սկզբունքները» հոդվածում, որ ստացել է PanARMENIAN.Net ը:«Երկու սկզբունքների գործունությունն ու կիրառելիությունը բազմաթիվ գործոններից է կախված: Ահա միայն դրանցից մի քանիսը: Տարածքի էթնիկ կազմի դինամիկան, որ դարձել է վեճերի առարկա՞ (մոտ մեկ դարի ընթացքում): Ի՞նչ է այստեղ. զանգվածների շարժումը հանուն անկախության, թե՞ մաֆիոզ խմբավորումների գործողություններ: Շարժման բնույթն ու միջոցները. խաղաղ պահանջնե՞ր, թե ահաբեկչություն: Պետականության «ստաժը», «պատրիկների» ղեկավարությամբ «պլեբեյների» յուրահատկություննե՞րը (Հին Հռոմի բառապաշարով): Հասե՞լ են արդեն «պլեբեյների» եւ «պատրիկների» ուժերի փորձարկմանը: Արդյո՞ք դրանք եղել են հաճախ, շարունակական, սուր: Արդյո՞ք խոսքը գնում է կողմերի կենդանի մնալու մասին. «պլեբեյների»` որպես էթնոսի (այն հողերի վրա), կամ «պատրիկների» պետության: Թե՞ զուտ «պատրիկների» վարկանիշի եւ շահերի մասին է խոսքը, հողերը պահպանելու նրանց ձգտման մասին: «Պլեբեյները» որքա՞ն վաղուց եւ որքա՞ն հաջող են վերահսկում իրենց տարածքները: Անպատճառ, կարեւոր են զինված հակլամարտության ընթացքն ու յուրահատկությունները: Ո՞վ է միշտ դրա խաղաղ կարգավորմանը կողմ եղել, ո՞վ է ցանկացել այն ուժով կարգավորել: Խախտվե՞լ են արդյոք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ո՞վ եւ ինչպե՞ս է դրանք խախտել: Արդյոք բոլո՞րն են կողմ, որ խաղաղ կարգավորման այլընտրանք չկա: Ովքե՞ր են դեմ ուղիղ շփումներին, երկխոսության բարելավմանը, վստահության միջոցներին: Ո՞վ չի հետեւել կամ չի հետեում համաձայնությանը: Փորձե՞լ են արդյոք կողմերը խաղաղ «բաժանվել»: Ասենք, եղե՞լ է արդյոք հանրաքվե: Արդյո՞ք պետական նոր գոյացությունը ողջ մնալու շանսեր ունի: Արդյո՞ք պետականության, ինքնավարության իրական ատրիբուտներ ունի: Որքանո՞վ է նրա համակարգը ներկայացուցչական, ընտրողական, ժողովրդավարական: Հատկապես «պատրիկների» հետ համամեմատելիս: Յուրաքանչյուր հակամարտության մեջ չափազանց կարեւոր են պատճառա-հետեւանքային կապերը, պատճառների եւ հետեանքների հստակ բաժանումը, դրա նախապատմությունը, իրավաբանական առանձնահատկությունը: Կարեւորություն ունի միությունից կամ հանրապետությունից հանրապետության կամ ինքնավար գոյացության դուրս գալու ձեւը, արդյո՞ք այն հստակ է ձեւակերպված: Անհեթեթություններ եւս կլինեն: ԽՍՀՄ-ում վարչական սահմանները բավականին կամայական էին (հայտնի է աթուրման Ղարաբաղի հարցով Կովբյուրոյի որոշման մեջ, Ղրիմի վոկյունտարիստական փոխանցումը): Արեւմտամետները, մերժելով խորհրդային ամեն բան, պաշտպանում են ԽՍՀՄ ներքին սահմանները: Լա՞վ է դա, թե վատ: Լավ կլինի, որպեսզի նոր հակամարտություններ չլինեն: Իսկ ինչպես վարվել այնտեղ, որտեղ արյուն է թափվել, այն էլ շատ: Ձեւացնել, թե ոչինչ չի՞ եղել: Մի խոսքով, չափանիշների հստակ սանդղակ է անհրաժեշտ: Բոլոր տարրերը պետք է ընդհանուր համակարգի հանգեցնել, ըստ տեսակարար կշռի դասել: Կօգներ նման համակարգի մշակումը վեճերի խաղաղ կարգավորման մեջ շահագրգռված բոլոր կողմերի մասնակցությամբ (միջազգայնագետներ, հատկապես իրավաբաններ, քաղաքահետներ, ԶԼՄ-ներ, ժողովրդական դիվանագիտություն): Դա կստեղծի յուրաքանչյուր հակամարտության «քաղաքական ատլասը»: Այն կտա նաեւ երկու սկզբունքների գործունության որոշակի գործակիցներ: Փաստարկների բազմաշերտ հավաքածուն «շահավետ» սկզբունքին դիմելուց ավելի համոզիչ է: Դա նաեւ կողմերի համար որոշակի կազդուրում կլինի, եւ լավ համակարգային ուղղվածություն միջազգային հանրության համար: Սակայն կարեւոր միջոցը միայն օժանդակություն է: Իսկ հակամարտությունների ճակատագիրը պետք է որոշեն բանակցությունները, սակայն եթե ոչ, ապա բնակչության կամքի արտահայտումը: Սակայն ոչ մի դեպքում սպառնալիքները կամ հղումները «սեփական» սկզբունքներին, բայց առանց հակամարտությունների էական հանգամանքները լիովին հաշվի առնելու»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |