Գորան Լենմարկերը հուսով է, որ ղարաբաղյան հարցը կլուծվի 2007 թվականին

PanARMENIAN.Net - «Ես հուսով եմ, որ մինչեւ տարեվերջ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի»,-հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ղարաբաղյան հակամարտության գծով զեկուցող Գորան Լենմարկերը: Նա նշել է, որ հարկավոր է մոտ ապագայում խաղաղության հասնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: «Ես կարծում եմ, որ խաղաղության հաստատմանը երկու երկրների միջեւ կարելի է հասնել այս տարվա մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այն բանի կողմնակիցն ենք, որ շեհիդների ծառուղում գերեզմանները ոչ մեկով չավելանան»,-նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Նրա կարծիքով, «այժմ երկու երկրների արտգործնախարարները պետք է լուծեն Լեռնային Ղարաբաղում մարդկանց համատեղ բնակության խնդիրը»: «Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը հարեւան պետություններ են: Ես կարծում եմ, որ երկու կողմերը կհասկանան համաձայնության հասնելու կարեւորությունը»,-ասել է Գ.Լենմարկերը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---