Մ. Բրայզա. Կարելի է համադրել ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության իրավունքը 8 փետրվարի 2007 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Ես կուզեի, որ Հայաստանը եւս մասնակցեր տարածաշրջանային նախագծերին: Սակայն ես հասկանում եմ, որ այսօր մեր ընկերները, որոնք իրականացնում են Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը, պատրաստ չեն Հայաստանին ներառել: Սակայն դա քաղաքական փաստ է»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Սակայն մենք աջակցում ենք թե Ադրբեջանին, թե Թուրքիային եւ թե Վրաստանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք ցանկանում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որպեսզի նման նախագծերում բոլոր կողմերը ներգրավված լինեն»,- նշել է նա:Պատասխանելով հարցին այն մասին, թե կարելի է արդյոք միաժամանակ բավարարել ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը` Մեթյու Բրայզան հայտարարեց. «Կարելի է: Հենց դա հանդիսանում մեր խնդիրը` որպես դիվանագետների: Պետք է փոխզիջում գտնել ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության միջեւ: Գոյություն չունի համապարփակ սկզբունք: Ամեն հակամարտություն տարբերվում է մյուսից: Ես գտնում եմ, որ դա լրիվ հնարավոր է, եթե պայմաններ ստեղծվեն դրա համար: Չնայած դա բարդ է: Այժմ մի շարք տեխնիկական հարցեր են մնացել, որոնց շուրջ երկու կողմերի կարծքիները ոչ մի կերպ չեն համընկնում: Սակայն ես գտնում եմ, որ մինչեւ Հայաստանի ընտրությունները եւ ընտրություններից հետո հնարավոր է ընդհանուր լեզու գտնել: Ես չգիտեմ` արդյոք քաղաքական կամք գոյություն ունի Հայաստանում եւ Ադրբեջանում, որպեսզի դա տեղի ունենա: Սակայն ես գտնում եմ, որ նախագահներ Ալիեւն ու Քոչարյանը ցանկանում են դա, բայց երբ գալիս է քաղաքական ընտրությունների ժամանակը, դա անելը բարդանում է»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |