CNN-ն ու EuroNews-ը Հայաստանի մասին գովազդային հոլովակներ են հեռարձակելու

PanARMENIAN.Net - 2007 թվականի մարտից CNN-ն ու EuroNews-ը Հայաստանի մասին գովազդային-տեղեկատվական հոլովակներ են հեռարձակելու: Այդ մասին տեղեկացրել է Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման նախարարության զբոսաշրջության վարչության ղեկավար Մեխակ Ապրեսյանը: «Մենք արդեն համապատասխան բանակցություններ են վարում հեռուստաընկերությունների հետ եւ ծրագրում ենք հոլովակների հեռարձակումն իրականացնել մինչեւ 2007 թվականի աշուն»,- ասել է Մ. Ապրեսյանը: Նա ընդգծել է, որ հեռուստաընկերությունների եթերում ներկայացվելու են Հայաստանի մասին այն հոլովակները, որոնք արդեն հեռարձակվել են CNN-ով 2006 թվականի սեպտեմբերից:



«Մեր խնդիրը Հայաստանի մասին գովազդային հոլովակի պարբերական ցուցդրությունն է արտասահմանցի զբոսաշրջիկներին մեր երկրին ծանոթացնելու նպատակով: Մենք ծրագրում ենք այդ հոլովակների միջոցով կոտրել բացասական ստերեոտիպը երկրի ընկալման հարցում եւ ձեւավորել Հայաստանի իմիջը` որպես արագ զարգացող, քաղաքակիրթ եւ ամենաանվտանգ, տուրիզմի եւ ներդրումներ կատաերլու համար գրավիչ երկրներից մեկի»,- ասել է Մ. Ապրեսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---