Ստամբուլի ոստիկանության պետը եւս գիտեր Դինքի դեմ պատրաստվող մահափորձի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը քննություն է սկսել Ստամբուլի ոստիկանության պետ Ջելալեթին Չերահի եւ հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի դեմ` «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ պատրաստվող մահափորձի սպառնալիքներին պատշաճ կերպով չարձագանքելու համար: Նշենք, որ ինֆորմաիան ստացվել է սպանությունից 11 ամիս առաջ: Ինչպես «Ֆրանսպրես» գործակալությանը հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության անանուն պաշտոնյան, Դինքի նախապատրաստվող սպանության մասին զգուշացումների` ոստիկանության կողմից անտեսման փաստով հետաքննություն իրականացնող տեսուչները «որոշակի վարչական եւ իրավական թերացումներ են հայտնաբերել այդ երկու պաշտոնյաների մոտ»: Չերահից եւ Գյուլերից պարզաբանումներ են պահանջվելու այդ եզրակացությունների հետ կապված, ինչից հետո կորոշվի նրանց դեմ իրավական հետաքննություն սկսելու հարցը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Գյուլերը աշխատանքից ազատվել է այս շաբաթվա սկզբին` Դինքի սպանությունը չկանխելու մեղադրանքով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---