ԵՄ-ն կարող էր իրականացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բազմակողմանի ծրագիրը 9 փետրվարի 2007 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության վերջին հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում նրա ավելի ակտիվ քաղաքականության մասին, «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում գրում է Նիդերլանդների թագավորական ՌՕՈՒ-ի փոխգնդապետ, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը: Հոդվածում նաեւ նշվում է, որ «Հայտարարություններից անվտանգության ակտիվ քաղաքականության կարելի է անցնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական առաքելության տեղակայումից հետո, որը չէր փոխարինի ռուս խաղաղապահներին, այլ դառնար կայունության աջակցության եւ վերակառուցման հավելյալ միջոց: Դա կհամապատասխաներ վրաց իշխանությունների կոչերին` հակամարտության շրջաններում միջազգային խաղաղապահներ տեղակայելու կապակցությամբ:Ռուսաստանը կարող է բողոքարկել մրացակից խաղաղապահ ուժերի տեղակայումը, սակայն նրա համար բարդ կլինի բացեիբաց հակազդել ԵՄ-ի նման առաքելության հաստատմանը, քանի որ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերությունների մեջ մնալ ԵՄ-ի հետ: Անջատողական շրջաններում ԵՄ-ի հնարավոր առաքելության տեղակայումը պետք է լինի Եվրամիության լայն գործողության մի մաս, որն օգտագործում է իր հատուկ սոցիալ եւ տնտեսական գործիքները կայունության ապահովման համար: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ երկարատեւ բանակցությունների անհաջողությունը` Եվրամիությունը կարող էր համապատասխան կերպ իրականացնել այդ հակամարտության կարգավորման բազմակողմանի ծրագիր: Ռազմական առաքելության տեղակայումը այստեղ եւս, սոցիալ եւ տնտեսական միջոցների հետ մեկ տեղ, կարող էին մոտեցնել քաղաքական կարգավորումը: Կայունացված Հարավային Կովկասը շահավետ կդառնար Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի տարածքով դեպի Եվրոպա էներգետիկ ներկրումների համար»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |