ԱՄՆ Պետդեպարտամենտը կբացատրի Կոնգրեսին` «ինչու է ԱՄՆ-ի համար կարեւոր Թուրքիան» 9 փետրվարի 2007 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոն Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլի այցելության գլխավոր դիվանագիտական նպատակը դարձավ հակազդումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը: Ինչպես գրում է Hurriyet-ը, աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում նշել է. «Մենք բոլորին բացատրել ենք, թե որքան նուրբ է այդ հարցը թուրքերի համար: ԱՄՆ վարչակազմը հասկանում է իրավիճակի կարեւորությունը: Մենք հնարավոր ամեն բան կանենք Կոնգրեսում»: Նույն աղբյուրը նշել է, որ անգամ եթե ԱՄՆ Կոնգրեսում սկսվի Հայոց ցեղասպանության մասին օրինագծի քննարկման գործընթացը, ապա նախագահ Բուշը կդադարեցնի այն, վստահ են Թուրքիայում: Նաեւ տեղակցվում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնական նամակ է նախապատրաստել Կոնգրեսի անդամների համար` «Ինչու է կարեւոր Թուրքիան» խորագրով:«Մենք կշարունակենք խոսել այդ թեմայով բոլոր մակարդակներում: Մենք դեմ չենք այդ օրինագծի քննարկմանը: Սակայն ճիշտը կայանում է նրանում, որ շատ հարցերում Թուրքիան օգնել է ԱՄՆ-ին: Մենք դա ընդգծում ենք: Մեր երկկողմանի հարաբերությունների համար շատ կարեւոր է, որպեսզի որոշ կոնգրեսականներ խաղալիք չդառնան նրանց ձեռքերում, ովքեր նրանց ընտրել են»,- ընդգծել է Թուրքիայի ԱԳՆ-ում առկա աղբյուրը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |