Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը կքննարկվի Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում 9 փետրվարի 2007 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցը կքննարկվի Կիեւում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում, այլ ոչ թե ձմեռային: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը: Ըստ Լենմարկերի, երկրի տարածքային ամբողջականության հետ մեկտեղ, պետք է հաշվի առնվեն հակամարտության գոտիներում բնակվող բոլոր էթնիկ խմբերի ինքնորոշման իրավունքը: «Ուստի կողմերը պետք է նախապատրաստեն իրենց երկրների հասարակությանը համատեղ բնակության»,-ասել է նա: Գորան Լենմարկերի կարծիքով, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը հարեւաններ են, «նրանք դատապարտված են համատեղ բնակության»: Այդ տեսակետից այդ գործոնը մեծ նշանակություն ունի հակամարտության լուծման համար: «Հակամարտության լուծման հարցում պետք է կիրառվի համատեղ բնակության սկզբունքը, եւ դա պետք է որպես հիմք վերցվի բանակցային գործընթացի համար»,-ասել է Լենմարկերը: Նշելով փոխզիջման կարեւորությունը հակամարտության լուծման համար, Լենմարկերն ասել է, որ «միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաեւ Մինսկի խումբը, բազմիցս կոչ են արել կողմերին փոխզիջման»: «Հակամարտությունը կարելի է վերջնականապես լուծել միայն փոխզիջումների ճանապարհով»,-ասել է Լենմարկերը, եւ լավատեսություն հայտնելով հակամարտության լուծման վերաբերյալ, չնայած կողմերի միջեւ առկա խնդիրներին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |