Վրաստանը հուսով է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության որոշումը կընդունվի 2007 թվականի վերջում, 2008 թվականի սկզբում

PanARMENIAN.Net - Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների ծրագիրը կընդունվի դաշինքի կողմից 2007 թվականի վերջում, 2008 թվականի սկզբում: «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ ինտենիսվ երկխոսության շրջանակներում միջոցառումներին զուգահեռ 2007 թվականի վերջում, 2008 թվականի սկզբում դաշինքի գագաթնաժողովին Վրաստանի նկատամամբ ՆԱՏՕ անդամակցության գործողությունների ծրագիր ընդունվի»,- ասել է Բարամիձեն հինգշաբթի օրը: Պետական նախարարը հիշեցրել է, որ փետրվարի 19-23 Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը:



Ինչպես հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում, փորձագետներն այցելության ընթացքում փետրվարի 19-23 հանդիպումներ կանցկացնեն պաշտպանության գերատեսչության եւ Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավարության հետ: Պաշտպանության նախարարությունում նշել են, որ այդ հանդիպումները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ այցելության արդյունքների հիման վրա գնահատման խումբը իր եզարակացությունն է հայտնելու Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի ակտիվ երկխոսության գործընթացի իրականացման մասին, ինչպես նաեւ կգնահատի պաշտպանության բնագավառում անցկացվող բարեփոխումները: «Գնահատման խմբի եզրակացությունը որոշիչ գործոն կդառնա»,- նշել են Պաշտպանության նախարարությունում, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---