Թուրքիայի խորհրդարանը կքննարկի ՔՕ 301-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ֆարուկ Չելիկը հայտարարել է, թե այս շաբաթ Թուրքիայի Մեծ ազգային ժողովում (ԹՄԱԺ) կսկսվի Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի հարցի քննարկումը: Թուրքական խորհրդարանը կքննարկի ՔՕ 301-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հնարավորությունը: Ըստ Չելիկի, 301-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու հարց խորհրդարանի նիստի օրակարգում չի լինի: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը «Turkish Daily News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ 301-րդ հոդվածի չեղյալ հայտարարումը կամ վերանայումը Թուրքիայի ներքին գործն է:



Հիշեցնենք, որ Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը սահմանափակում է խոսքի ազատությունը եւ քրեական պատիժ է սահմանում «թուրք ազգի ինքնությունը» վիրավորելու համար: Այդ հոդվածով քրեական պատասխանատվության են կանչվել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---