Օսմանյան Թուրքիայում հայերի տեղահանման եւ ոչնչացման պատճառը կրոնը չի եղել21 փետրվարի 2007 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Հայերին Օսմանյան կայսրության սրտից` Անատոլիայից տեղահանելու միտքը Թուրքիայի ղեկավարները հղացել են 1913 թվականին, քանի որ մեկ տարի առաջ Բալկանյան պատերազմում պարտություն կրելուց հետո հանգել էին այն եզրակացությանը, թե անհնար է քրիստոնյաների հետ միեւնույն երկրում ապրել: Այս մասին ասել է թուրք առաջադեմ մտավորական, պատմաբան Թաներ Աքչամը ամերիկյան Minneapolis Star Tribune թերթին տված հարցազրույցում: «1912 թվականի հոկտեմբերին մի շաբաթվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կորցրեց իր եվրոպական տարածքի 69 տոկոսը, իսկ այդ տարածքը կառավարող վերնախավի հայրենիքն էր: Նրանք կորցրեցին իրենց ծննդավայրերը, եւ դա հիմնականում քրիստոնյաների ձեռքով: Հայերը կազմում էին Անատոլիայի բնակչության մոտ 45 տոկոսը»,- ասել է թուրք պատմաբանը: Ըստ Աքչամի, 1914 թվականի հունվարից Օսմանյան կայսրության առաջնորդները մշակել են միատարր Անատոլիա ստեղծելու ռազմավարություն եւ ծրագրեր: «Սակայն ես չեմ կարծում, թե կրոնը Օսմանյան Թուրքիայի իշխող խմբավորման համար հայերին տեղահանելու եւ բնաջնջելու որոշում կայացնելու շարժառիթ է եղել: Նրանք մեծամասամբ կրթություն էին ստացել Եվրոպայում` բժշկական կամ ռազմական հաստատություններում, եւ նրանց մեծ մասը աթեիստներ էին: Նրանք օգտագործեցին կրոնը` համախմբելու համար մահմեդական բնակչությանը հայերի դեմ»,- ընդգծել է Թաներ Աքչամը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:Հիշեցնենք, որ Թաներ Աքչամը հանդիսանում է առաջին թուրք պատմաբաններից մեկը, ով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 1978 թվականին մեկնել է Գերմանիա, որտեղ քաղաքական գաղթականի կարգավիճակ է ստացել: Ներկա դրությամբ հանդիսանում է պատմագիտության պրոֆեսոր ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |