Է. Մամեդյարով. «Ղարաբաղյան հարցը չենք կարող կարգավորել առանց մտածելու» 2 մարտի 2007 - 14:59 AMT PanARMENIAN.Net - «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը, առանց մտածելու այն չենք կարող կարգավորել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Եւ այստեղ, նրա խոսքերով, 1-2 տարվա գործ չէ... «Կարեւոր է, որպեսզի ժողովուրդների միջեւ վստահություն հայտնվի: Չէ որ նույնիսկ մինչեւ հիմա այս հարցի նկատամամբ շատ հիվանդագին վերաբերմունք կա, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ժամանակ է պետք, որպեսզի վստահությունն ամրապնդվի, մենք այլ ելք չունենք. մենք հարեւաններ ենք եւ պետք է հաշտեցման ուղի գտնենք: Ես չեմ ցանկացնում հոռետես լինել, սակայն «ոչ պատերազմ, որ խաղաղություն» վիճակը ոչ մի լավ բանի չի բերի»,-նշել է ադրբեջանցի նախարարը, հայտնում է «Թրենդը»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |