ԱՊՀ-ն Հայաստանի ընտրություններին հետեւելու դիտորդական առաքելություն է ձեւավորում

PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեն սկսել է ԱՊՀ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ձեւավորումը: ԱՊՀ պետությունների դիտորդական առաքելությունը ձեւավորվում է Հայաստանի կողմից ընտրությունների դիտարկումն իրականացնելու հրավերին համապատասխան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:



«ՀՀ հրավերի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների 2003 թվականի մայիսի 30-ի որոշման հիման վրա` կազմակերպության մասնակից պետությունների նախագահական եւ խորհրդանական ընտրություններին, ինչպես նաեւ հանրաքվեներին ԱՊՀ-ի դիտորդական առաքելության մասին կետի վերաբերյալ, ԱՊՀ Գործադիր կոմիտեն սկսել է ԱՊՀ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ձեւավորումը»,- հայտնում է ԱՊՀ Գործկոմի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---