Ռամիլ Սաֆարովին քննչական մեկուսարանից տեղափոխել են բանտ 7 մարտի 2007 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Երեկ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով Բուդապեշտի քաղաքային դատարանի` 2006 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ցմահ բանատարկության էր դատապարտվել Հայաստանի ԶՈՒ սպայի սպանության համար, քննչական մեկուսարանից բանտ է տեղափոխվել` տեղակայված Բուդապեշտից 170 կմ հեռավորության վրա:Ռ. Սաֆարովի ընտանիքի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Սաֆարովի փաստաբան Կլարա Ֆիշերը այս շաբաթվա ընթացքում ծրագրում է հանդիպել դատապարտյալի հետ բանտում: Ռ. Սաֆարովի նկատմամբ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ ներկայացված չէ փաստաբաններին: Այն բանից հետո, երբ փաստաբանները ստանան որոշումը, նրանք մտադիր են վճռաբեկ բողոք նախապատրաստել Հունգարիայի Գերագույն դատարան ներկայացնելու համար: Հիշեցնենք, որ Փետրվարի 22-ին Հունգարիայի Վերաքննիչ դատարանի նիստին դատավոր Պիրոշկի Կարպատին ուժի մեջ է թողել 2006 թվականի ապրիլի 13-ի առաջին ատյանի դատարանի որոշումը` ցմահ բանտարկության վերաբերյալ, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ` հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար: Հիշեցնենք նաեւ, որ 2004 թվականի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով գործուղվել էր Բուդապեշտ անգլերեն լեզվի դասընթացների` Համագործակցություն հանուն խաղաղությանե ծրագրի շրջանակներում, քնած ժամանակ վայրենաբար կացնահարվել էր ադրբեջանցի սպայի կողմից, ով նույնպես մասնակցում էր այդ դասընթացներին: Հունգարիայի դատարանը Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել, առանց համաներման իրավունքի բանտարկության առաջին 30 տարվա ընթացքում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |