Սերգեյ Շամբա. Հայաստանը պարզապես ստիպված կլինի մտնել ՆԱՏՕ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը այսօր եզակի եւ, գուցե, վերջին հնարավորությունն ունի իր ազդեցությունը Հարավային Կովկասում պահպանելու. նա պետք է ճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, ասել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան: Նրա խոսքերով, Մոսկվան պետք է օգտագործի կոսովյան նախադեպը եւ որոշիչ քայլ կատարի այժմ, քանի որ հետո Կոսովոյի օրինակը կկորցնի արդիականությունը: «Ադրբեջանն ու Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, ինչից հետո Հայաստանը պարզապես ստիպված կլինի հետեւել նրանց օրինակին: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կհավասարվի զրոյի: Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ տարածաշրջանում միակ բուֆերը կմնան Աբխազիան եւ Հարավային Օսիան: Դեռեւս այդ երկրները պատրաստ են պաշտպանել ռուսական շահերը: Սակայն շուտով այնտեղ իշխանության գլուխ կարող է գան ավելի երիտասարդ սերնդի քաղաքական գործիչներ, ովքեր, ի տարբերություն մեզ, պատերազմ չեն վերապրել: Եւ մենք չգիտենք, թե ինչպես նրանք իրենց կպահեն` մնալով ՆԱՏՕ-ի շրջապատման մեջ»,- նշել է Ս. Շամբան: «Իհարկե, միջազգային հանրության վերաբերմունքը ՌԴ-ի կողմից Աբխազիայի ճանաչմանը, բացասական կլինի: Սակայն Արեւմուտքում դժգոհություն են առաջացնում ցանկացած ռուսական գործողություններ: Եթե Ռուսաստանն այժմ չճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսիան, դա կնշանակի, որ Մոսկվային քաղաքական գործիչները չեն տեսնում Հարավային Կովկասին ռուսական շահերի շրջանակում: Այժմ կամ երբեք. չճանաչվածների ճաչանում, կամ տարածաշրջանում ազդեցության բացարձակ կորուստ»,- հավելել է Աբխազիայի ԱԳՆ ղեկավարը, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---