Թուրքական բանակը ներխուժել է Հյուսիսային Իրաք20 մարտի 2007 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակը ներխուժել է սահմանակից Հյուսիսային Իրաք, որտեղ պատրաստություն է տեսնում քրդական գրոհայինների դեմ ուղղված լայնածավալ ռազմական գործողության համար, երեքշաբթի օրը հայտնել է Իրաքի ինտերնետ-կայքերից մեկը: «Թուրքական բանակը ներխուժել է Հյուսիսային Իրաքի Հաֆտանին, Սինեխտ եւ Պիրբիլա շրջանները, որտեղ տեղակայված են զրահատանկային տեխնիկան, «կոմանդոս» հատուկ նշանակության ստորաբաժանումները»,- ասվում է Իրաքի ԶԼՄ-ների հաղորդագրություններում, որը դեռւս թուրքական գլխավոր շտաբը չի մեկնաբանել, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:Թուրքական ԶԼՄ-ները, իրենց հերթին, ավելի վաղ հայտնել էին Իրաքի հետ սահմանին 20-հազարանոց զորամիավորման տեղակայման մասին: «Թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները Իրաքի հետ սահմանի երկայնքով անվտանգության գոտիներ են ստեղծել, որպեսզի թույլ չտան ՔԱԿ ահաբեկիչների մուտքը երկիր»,- գտնում է CNN-Turk-ը` հղում կատարելով ռազմական աղբյուրներին: Այսպես կոչված Անկախ Քրդստան ստեղծել ձգտող ՔԱԿ-ի եւ Թուրքիայի տարիներ ձգվող հակամարտությունը դարձել է 37 հազար մարդկանց մահվան պատճառ: Թուրքական իշխանությունները հրաժարվում են երկխոսություն սկսել անջատողակնների հետ եւ մտադիր են ուժով վերջ տալ ՔԱԿ-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |