Ի.Ալիեւը «չի կասկածում, որ ղարաբաղյան խնդիրը կլուծվի Բաքվի օգտին»

PanARMENIAN.Net - «Ադրբեջանական բանակի մարտունակության բարձր մակարդակը եւ երկրի տնտեսության զարգացման բարձր տեմպերը կասկած չեն թողնում, որ մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի ի շահ մեր երկրի»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Բաքվի հասարակայնության առջեւ Նովրուզի տոնակատարության առիթով: «Ես չեմ կասկածում, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի մեր օգտին»,-համոզված է Ալիեւը: Ի.Ալիեւը հայտարարել է, որ «ժամանակի հետ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում գնալով ամրապնդվում է երկրի հաջող զարգացման, ինչպես նաեւ երկրների եւ կազմակերպությունների աճող քանակի աջակցության շնորհիվ»:



«Անշուշտ, այս ամենը լրացուցիչ աջակցություն է մեզ համար: Սակայն մենք, առաջին հերթին, հենվում ենք մեր ուժերի վրա: Ժամանակն աշխատում է ոչ թե նրանց, այլ մեր օգտին»,-հավելել է Ալիեւը: Նրա խոսքերով, ներկայումս Ադրբեջանի տնտեսությունը «յոթ անգամ ավելի հզոր է Հայաստանի տնտեսությունից, ընդ որում զարգացման այդ տարբերությունը գնալով կաճի խոշոր տարածաշրջանային նախագծերի իրականացման հաշվին», հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---