Ղարաբաղյան գործընթացում փաստորեն ոչ մի հստակ ձեւակերպված հարց չկա

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերը չեն կարողանում պայմանավորվել ոչ կարգավիճակի, ոչ հանրաքվեի անցկացման, ոչ էլ տարածքաների հարցերով: Այդ մասին Երեւանում ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: «Փաստորեն, որեւէ հարց չկա, որի դեպքում հնարավոր է նշել հստակ պայմանավորվածությունների եւ համաձայնության առկայությունը»,- ասել է նա:



ԼՂՀ նախագահի խոսքերով, խոսելով տարածքների վերադարձի մասին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ այսօր ոչ միայն Ադրբեջանի հողներն են գտնվում ԼՂՀ վերահսկողության տակ, այլեւ ԼՂՀ տարածնքերն են գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ:



«Եւ ես գտնում եմ, որ այդ հարցը եւս պետք է իր որոշումը գտնի: Միեւնույն ժամանակ, ես պետք է ընդգծեմ, որ հայ եւ ադրբեջանցի գաղթականների վերադարձն այսօր անհնարին է: Այդ հարցը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ: Ֆասիեն եւ ես արձանագրել ենք, որ այդ հարցի քննարկումն անիմաստ է, քանի որ չի կարելի է շենքի կառուցումն սկսել տանիքից եւ անիմաստ է այսօր քննարկել հարցը, որն այսօր անիրական է»,- ընդգծել է Արկադի Ղուկասյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---