Անգելա Մերկելը հանդես է գալիս ԵՄ միասնական բանակ ստեղծելու օգտին

PanARMENIAN.Net - ԵՄ միասնական բանակի ստեղծամ գաղափարն արդեն բազմաթիվ անգամներ հնչեցվել է ինչպես մի շարք եվրոպացի քաղաքական գործիչների, այնպես էլ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների կողմից: Բացի միջոցների խնայումից` ազգային բանակների թվաքանակի նվազեցման հաշվին, այդ միջոցն էապես կհեշտացնի Եվրամիության համատեղ առաքելությունների համակարգումը: ԵՄ-ի 50-ամյա տարելիցին նվիրված Բեռլինի հռչակագրի ստորագրման նախօրեին, այդ գաղափարը պաշտպանել է նաեւ Անգելա Մերկելը: Bild թերթի հետ զրույցի ժամանակ ԳԴՀ կանցլերը հայտարարել է, որ Եվրամիությանը արժե ավելի լուրջ զբաղվել միասնական զինված ուժերի ստեղծմամբ: Ըստ հարցումների, որն օրերս հրապարակել է Financial Times թերթը, այդ գաղափարը պաշտպանում են ԵՄ պետությունների քաղաքացիների միայն 37 տոկոսը, եւ 37-ը դեմ են հանդես գալիս, հաղորդում է MIGnews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---